Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար, որպեսզի վերջիններս կարողանան համաձայնության գալ, մասնավորապես, այն հարցի շուրջ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը պետք է մասնակցի ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններին: Այդ մասին լրագրողների հատ զրույցի ընթացքում հայտարարել է Եվրոպայի խորհդրի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի փոխնախագահ, Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեն:
Ֆրանսիացի պատգամավորը պատմել է, որ հաճախ է այցելում Լեռնային Ղարաբաղ եւ լավ հարաբերություններ ունի ԼՂՀ ղեկավարության հետ: «Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը առանձնանում է քաղաքական կայացվածութան բարձր մակարդակով: Ադրբեջանցիները, շնորհիվ իրենց նավթային ռեսուրսների, միլիոններ են ծախսում եվրոպական խորհրդարաններում եւ տարբեր լոբբիստական աշխատանքներ տանում՝ ի վնաս հայկական կողմին: Ադրբեջանի այդ քայլերը հայկական պատվիրակությանը, ինչպես նաեւ հայկական կողմի սատարող օտարերկրյա քաղաքական գործիչներին պարտավորեցնում են ադրեբջանական լոբբիստական նախաձեռնությունների հակազդեցության համար բոլոր հնարավոր ջանքերը գործադրել», - ընդգծել է Ռենե Ռուքեն:





























