Այս տարի Երեւանում նստարանների եւ աղբամանների տեղադրման ծրագրով պատվիրվել է ժամանակակից դիզայնով ու «Երեւան» ձուլվածքով թվով 500 նստարան, հատուկ ձուլվածքով թվով 400 աղբաման եւ թվով 100 երկկողմանի աղբաման:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նստարանների տեղադրման գործընթացը մեկնարկել է ապրիլ-մայիս ամիսներին: Այսօրվա  դրությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 500 «Երեւան» ձուլվածքով նստարան, 372 աղբաման եւ երկկողմանի 127 աղբաման: Զուգահեռաբար  վերանորոգվել է նախորդ տարիների ընթացքում տեղադրված  «Երեւան» ձուլվածքով թվով 640  նստարան:

Բացի այս աշխատանքներից, ձեռք է բերվել 450 հասարակ նստարան: Սեպտեմբերի 8 -ի դրությամբ դրանցից 250-ը տրամադրվել են վարչական շրջաններին: Աշխատանքների ավարտ է սահմանված դեկտեմբերի 1-ը: