Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը չի քննարկել Երեւանի կենտրոնում Ծածկած շուկայի ինքնակամ վերակառուցումը: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հանդես գալով Հայաստանի ԱԺ-ում եւ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, նա նշել է, որ Ծածկած շուկայի հարցով չի եղել հաստատված նախագիծ, «բայց դա ուրիշ թեմա է»:

Ինչ վերաբերում է մեկ այլ պատմական հուշարձանի՝  Աֆրիկյանների տանը, փոխնախարարը հավելել է, որ դրա տեղափոխումը նախատեսված է եղել դեռեւս 2004 թվականի Երեւանի գլխավոր պլանով: «10 տարի անց մենք պարզապես իրագործել ենք այդ որոշումը»,-ասել է նա:

Նշենք, որ 1950-ականներին կառուցված Ծածկած շուկան խանութի է վերածել հայտնի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո): Շենքի ճակատային մասը պահպանվել է, բայց ներքին «ավելորդ» կոնստրուկցիաները ավերվել են: