Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հարաբերությունները միանգամայն բացասական գործոն են ղարաբաղյան հարցի շուրջ խաղաղ պայմանագրի հասնելու գործում: Այս մասին սեպտեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR)  ադրբեջանական մասնաճյուղի տնօրեն Շահին Ռզաեւը, ով Թբիլիսիից  տեսակապով էր միացել քննարկմանը:

Ըստ նրա` ղարաբաղյան հարցում իրավիճակը սրվում է երկու նախագահների միջեւ անձնական վատ հարաբերությունների պատճառով: «Իլհամ Ալիեւը եւ Սերժ Սարգսյանը ահավոր չեն սիրում իրար: Վստահ եմ, որ եթե իշխանության մոտ լինեին Հեյդար Ալիեւը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար,  իրավիճակն այլ կլիներ, եւ  պայմանագիր կարող էր կնքվել», - նշել է Շահին Ռզայեւը: