Այսօր` հունիսի 19-ին, ժամը 16:30-ին աշխարհի առաջնության հերթական խաղային օրը կբացեն E խմբում ընգդրկված Հոլանդիայի և Ճապոնիայի հավաքականները:
Հոլանդացիները մեկնարկային խաղում 2:0 հաշվով հաղթեցին Դանիայի, ճապոնացիներն էլ մեկ գնդակ ուղարկեցին Կամերունի հավաքականի դարպասը եւ զգալիորեն մեծացրին հաջորդ փուլ դուրս գալու իրենց հնարավորությունները:
Տասը ամիս առաջ, ընկերական խաղում հոլանդացիները 3:0 հաշվով առավելության են հասել Ճապոնիայի հավաքականի նկատմամբ: Դա այս թիմերի միակ հանդիպումն է:
Երկու հավաքականներն էլ առայժմ չեն կարող խաղադաշտ դուրս բերել վնասվածք ստացած առաջատարներին` Արիեն Ռոբենին եւ Սունսուկե Նակամուրային:
Բուքմեյքերների կանխատեսումը. Հոլանդիայի հաղթանակ` 1,38, ոչ ոքի` 4,15, Ճապոնիայի հաղթանակ` 8,70:
E խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Հոլանդիա 1 1 0 0 2-0 3
Ճապոնիա 1 1 0 0 1-0 3
Կամերուն 1 0 0 1 0-1 0
Դանիա 1 0 0 1 0-2 0



























