Ավստրալական Բրիսբեն քաղաքի բնակիչը մաշկի տակ հատուկ չիպ է դրել, որպեսզի ձեռքի մեկ շարժումով կառավարի էլեկտրոնային սարքավորումների աշխատանքը:

Ըստ americaru.com-ի, Բեն Սլեյթեր անունով բնակիչը ձախ ձեռքի դաստակի մեջ բրնձի հատիկի մեծությամբ միկրոչիպ է տեղադրել, որը ռադիոհաճախականության ազդանշան է առաջացնում: Այն տեղադրել են Մելբուռնի տատու-սրահներից մեկում, երկու շաբաթ առաջ:

Գովազդային ռեժիսորն այդ կերպ պատրաստվել է երկար սպասված iPhone 6-ի թողարկմանը: Նա հույս ունի, Apple-ի նոր սարքավորումը բավականաչափ խելացի կլինի, որպեսզի հասկանա միկրոչիպի ազդանշանները: Հակառակ դեպքում տղամարդն առնվազն կկարողանա բացել տան դուռը, որը կառավարվում է սենսորային ցուցիչով: Չիպը Սլեյթերը նաեւ հնարավորություն կընձեռի ոչ մեծ ծավալով տվյալներ ձայնագրել փոքրիկ կրիչի վրա: