Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի դուստրը, իսկապես, աշխատում է նախարարությունում: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:
«Նա մեկ-երկու տարի է՝ աշխատում է նախարարության փրկարար ծառայության կադրերի կառավարման վարչությունում, մեզ շատ օգնում է նաեւ միջազգային հարաբերությունների հետ կապված, լավ տիրապետում է օտար լեզուների»,-հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նշենք, որ «Իրատես de facto» թերթը գրում է, թե վերջերս արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը սեփական նախարարությունում կադրային լուրջ «նվաճում» է գրանցել, «հայտնաբերելով», որ «իր» նախարարության աշխատանքները բարելավելու գործում պակասում է դստեր օգնությունը: Երիցյանը նախարարության բաժիններից մեկում աշխատանքի է ընդունել սեփական դստերը: Չասեն էլ՝ գիտենք, որ հայ պաշտոնյաները սովորություն ունեն ազգականներին իրենց «թեւի տակ առնելու», ու այս հարցում ԱԻ նախարարը բացառություն չէ»:




























