Այսօրվա երկրորդ խաղում, ժամը 19:00-ին կհանդիպեն Գանայի եւ Ավստրալիայի հավաքականները: Սերբիայի հետ խաղում Գերմանիայի անսպասելի պարտությունից հետո D խմբում երեք հավաքականներ հավասար հնարավորություններով շարունակում են պայքարը: Չի բացառվում, որ այս խմբում ամեն ինչ վճռվի գոլերի հաշվարկի արդյունքում:
Աֆրիկյան թիմերից Գանայի հավաքականն առաջին տուրում առավել հետաքրքիր ու արդյունավետ խաղ ցուցադրեց` պարտության մատնելով սերբերին: Գերազանց մարզավիճակում է գտնվում հավաքականի առաջատար Ասամոա Գյանը:
Ավստրալացիները Գերմանիայից կրած 0:4 հաշվով պարտությունից հետո, եթե այսօր կարողանա միավոր կորզել աֆրիկացիներից, ապա էլ ավելի կխճճեն այս խմբի մրցաշարային դասավորությունը:
D խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Գերմանիա 2 1 0 1 4-1 3
Գանա 1 1 0 0 1-0 3
Սերբիա 2 1 0 1 1-1 3
Ավստրալիա 1 0 0 1 0-4 0



























