Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 33-ամյա Ն. Ա.-ն եթե ոչ ամեն օր, ապա գոնե օրումեջ ինքնասպանության փորձ է կատարում` հանրության ուշադրությունը իր վրա գրավելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Բերդավանի գյուղապետ  Արարատ Գաբրիելյանը:

Նա նշեց, որ հաճախ կինը չի էլ կտրում իր երակները, ուղղակի մաշկն է վնասում, կամ հնարավոր է ոչինչ էլ չանի, պարզապես զանգի ԱԻՆ ու կանչի: «Կարող է գան ու տեսնեն, որ պառկած ծիծաղում է, հարցնեն ինչի ես կանչել, ասի լավ եմ արել, պարապ վեր ընգած էլի, եկեք: Մի բաժակ խմում է եւ դառնում անկառավարելի, արդեն 2-3 տտրի է այդ վիճակն է»,- հայտնեց գյուղապետը: Արարատ Գաբրիելյանի խոսքով` երբեմն շատ հասուն մտածողություն ունի, այնպես կխոսա, որ երբեք չես հավատա, որ նման արարքներ կարող է թույլ տալ:

Ն.Ա.-ն ամուսնացած չէ, չի աշխատում եւ մասնագիտություն չունի: Ապրում է մոր եւ եղբոր հետ, եղբայրը հոգեկան խնդիրներ ունի: Ունի նաեւ քույր, ով ամուսնացել է եւ հենց նրա պատճառով սառեցրել հարաբերությունները ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 8-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչը կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 33-ամյա Ն.Ա.-ն դաստակի հատվածում մակերեսային կտրվածքներ է արել: Հրշեջ-փրկարարները Ն.Ա.-ին մոտեցրել են շտաօպգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Նոյոմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: