Բելգիայի Անտվերպեն քաղաքում Կաթողիկ Եկեղեցու «Սանտ Էջիդիո» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ին, մեկնարկեց միջազգային համաժողով` «Խաղաղությունն է ապագան. Կրոնների եւ մշակույթների երկխոսություն. Առաջին Համաշխարհային պատերազմից 100 տարի անց» խորագրով:

Համագումարին մասնակցում են շուրջ 300 պատվիրակներ եւ հյուրեր աշխարհի տարբեր կրոնական կառույցներից եւ կրոնական կազմակերպություններից:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համաժողովին ներկայացնում է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազան Հայրը մասնակիցներին կփոխանցի Ամենայն Հայոց Հայրապետի ողջույնի եւ օրհնության խոսքը, ինչպես նաեւ հանդես կգա բանախոսությամբ` «Համերաշխություն.  մեր ժամանակների բանալի» թեմայով: