Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, նշվում է Գեղեցկության միջազգային օրը: Տոնը ստեղծվել է Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ (CIDESCO - Comite International D'Esthetique Et De Cosmetologie)՝ որպես կոսմետոլոգների եւ գեղեցկության արդյունաբերության բոլոր մասնագետների տոն: Գեղեցկության թերապիայի այս ասոցիացիան հիմնվել է Բրյուսելում` 1946 թ, եւ ունի հազարավոր բժիշկ-անդամներ:Ավանդաբար, աշխարհի շատ երկրներում այդ օրն անցկացվում են գեղեցկության մրցույթներ, համաժողովներ, մասնագիտացված լուսանկարչական ցուցահանդեսներ եւ այլն:
Գեղեցկության օրը նշվում է 1995 թվականից:
Գեղեցկության առաջին մրցույթն անցկացվել է Բելգիայում` 1988 թ. սեպտեմբերին: Իսկ «Միսս Աշխարհ» առաջին մրցույթը տեղի է ունեցել Լոնդոնում` 1951 թ. ապրիլին:
Հատկանշական է, որ մրցույթներում թույլ սեռի ներկայացուցիչները հաճախ դասական 90-60-90 պարամետրերով չեն մասնակցում: Ժյուրին ընտրում է անկրկնելի գեղեցկությամբ, արտաքին տեսքի ինքնատիպությամբ օժտված գեղեցկուհիների:




























