Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեների անցկացման կարգի պարզեցում է նախատեսում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը սեպտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է, թե փաստաթղթի նախագիծը նախատեսում է, որ ինքնիշխանությունը սահմանափակող կազմակերպություններին երկրի միացման դեպքում հարցը կարող է դրվել հանրաքվեի՝ ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական նախաձեռնությամբ:
Քաղաքական ուժերն այս դրույթի հետ համաձայն են:
Գեւորգ Դանիելյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները նաեւ կարող են վերաբերել դատական համակարգին: Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը նախապատվությունը տալիս են գործող եռաստիճան դատական համակարգին, սակայն առաջարկ կա անցնել երկաստիճանի: Քննարկվում է նաեւ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը:
Ինչ վերաբերում է պատգամավորներին հետ կանչելու ինստիտուտի ներդրմանը, հանձնաժողովում դա անընդունելի են համարում:





























