Ղրղըզստանի Նարինի շրջանի Քոչքոր գյուղի բնակիչները գյուղից վռնդել են մուսուլմանական դպրոցի ղեկավարին՝ ոչ ավանդական կողմնորոշման համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղի ՆԳՆ-ն:
Ըստ իրավապահների՝ ուսհաստատության 39-ամյա ղեկավարը գյուղը լքել է սեպտեմբերի 6-ին, այժմ նրա գտնվելու վայրն անհայտ է: Նա նախկինում շրջանի մզկիթներից մեկի իմամն էր:
Ղրղըզստանի մուֆթին 2014 թ. փետրվարին հատուկ ֆեթվ էր հրապարակել՝ քննադատելով նույնասեռական հարաբերությունները:
Այս տարվա գարնանը խորհրդարան էր ներկայացվել սեռական ոչ ավանդական հարաբերությունների քարոզչությունն արգելող օրինագիծ, որը հունիսին հավանության էր արժանացել մարդու իրավունքների կոմիտեի կողմից:




























