Եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Շթեֆան Ֆյուլեն հրաժարվել է Ղրիմը համեմատել Ղարաբաղի հետ:

haqqin.az-ի փոխանցմամբ՝ «Արեւելյան գործընկերության»  մասնակից երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական 4-րդ հանդիպումից հետո ադրբեջանցի լրագրողները հետեւյալ հարցադրումն են արել Ֆյուլեին. «Ինչո՞ւ Ղրիմը գրաված Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ ներդրվեցին, իսկ Ղարաբաղը գրաված Հայաստանի դեմ՝ ոչ»:

Շթեֆան Ֆյուլեն հրաժարվել է պատասխանել հարցին եւ միայն նշել, որ Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ չի կարելի զուգահեռներ անցկացնել:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը բոլոր ջանքերը կգործադրի սառեցված հակամարտությունների լուծման համար: Ընդ որում, եվրահանձնակատարը ցավով նշել է, որ այդ հանդիպմանը բացակայում է հայկական պատվիրակությունը: