Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանն սեպտեմբերի 9-ին պատրաստվում է մասնակցել աներոջ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տարեդարձին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ ոստիկանապետը տարեդարձը նշելու է հարազատների միջավայրում, ինքն էլ գնալու է: Հարցին, թե ինչ նվեր է տանելու, Արթուր Գեւորգյանն այսպես պատասխանեց. «Իմ նման փեսան տեղով նվեր է»:
Իսկ թե էլ ովքեր են հրավիրված ոստիկանապետի տարեդարձին, պատգամավորը չգիտեր՝ «գնամ- գամ, կզանգես, կասեմ՝ ովքեր կային»:
Նշենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սեպտեմբերի 9-ին դարձավ 56 տարեկան:





























