Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոն հայտարարել է, որ ջերմոցային էֆեկտների դեմ պայքարում համաշխարհային հանրությանը քիչ ժամանակ է մնացել:
Կազմակերպության տվյալներով՝ մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակը 2014թ. ավելի արագ է բարձրանում, քան նախորդող 30 տարիներից յուրաքանչյուրում:
Ժարրոն ընդգծել է, որ մոլորակում ջերմոցային գազերի ռեկորդային քանակությունը հանգեցնում է կլիմայական պայմանների վատթարացմանը: Դրա պատճառը ներքին այրման շարժիչներում նավթամթերքների այրումն է:
Կազմակերպության նոր հաշվետվության համաձայն, համաշխարհային օվկիանոսի թթվայնությունը հսկայական արագությամբ է աճում՝ պայմանավորված նաեւ ածխաթթու գազի արտանետումների շատացմամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:




























