Համացանցում հրապարակվել է Gmail փոստային հասցեների 4,93 միլիոն գաղտնագրերով տվյալներ, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով CNews-ը:

Համացանցում տեղադրված ռուսալեզու, անգլալեզու եւ իսպանալեզու օգտվողների ծածկագրերի ավելի քան 60%ը գործող են: 

Օգտվելով հրապարակված տեղեկությունից` կարելի է ոչ միայն մտնել այլ օգտվողների փոստարկղ, այլեւ Google-ի մյուս բոլոր ծառայություններ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  «Յանդեքսի» 1 միլիոն  ծածկագրերից հետո համացանցում հայտնվել էին  Mail.Ru-ի 4,5 միլիոն հասցեներ: