Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Daily Mail-ի միջոցով շոտլանդացիներին կոչ է աել սեպտեմբերի 18-ի հանրաքվեին քվեարկել հանուն երկրի միասնականության:

«Մեր միասնությունն անգին է: Մի քանդեք այն», - գրել է Քեմերոնը:

Սա վարչապետի ամենազգացմունքային ելույթն էր սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ:

«Եթե Միացյալ Թագավորությունը փլուզվի, այն կփլուզվի ընդմիշ: Այդ պատճառով էլ ձեր ընտրությունն ակնհայտ է. ցատկ դեպի խավար` «կողմ» քվեարկությամբ, կամ էլ Շոտլանդիայի պայծառ ապագան` «դեմ» քվեարկությամբ»,-ընդգծել է Քեմերոնը:

Սեպտեմբերի 10-ին պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմերոնը մեկնել է Շոտլանդիա` լեյբորիստների եւ լիբերալ դեմոկրատների առաջնորդներ Էդ Միլիբանդի եւ Նիք Քլեգի հետ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բրիտանիայի վարչապետի նստավայրի վրա բարձրացրել են Շոտլանդիայի դրոշը