Իսրայելցի զինվորականները Հորդանանի արեւմտյան ափին պաղեստինցու են սպանել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Իսրայելական բանակի տվյալով՝ պաղեստինցուն սպանել են արեւմտյան ափին գիշերային ստուգայցի ժամանակ:
«Տղամարդը փորձել էր պայթուցիկ նետել զինվորների ուղղությամբ, որոնք ստիպված են եղել կրակ բացել», — հայտնել է զինվորականներից մեկը:
Ականատեսների խոսքով՝ ալ Ամարի ճամբարի կենվորները զինվորների վրա քարեր են նետել, որոնք էլ ի պատասխան կրակ են բացել:





























