Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը պատրաստվում է գնալ արձակուրդի  եւ կվերադառնա հոկտեմբերի վերջին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայրապետ Գալստյանը:

Նա վստահեցրեց, որ արձակուրդից վերադառնալու է եւ չի գնալու թոշակի: Ուռուցքաբանության կենտրոնի ղեկավարն ասաց, որ լրագորղներից է իմացել, որ ինքը գնում է թոշակի եւ իր պաշտոնում նշանակվում է Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը: Նա վստահեցրեց, որ իրեն որեւէ մեկը իրեն թոշակի գնալու մասին ոչինչ չի հայտնել: «Ինձ որեւէ մեկը թոշակի գնալու առաջարկ չի արել, սա փակ բաժնետիրական ընկերություն է, տարիքը չի տարածվում դրա վրա»,-ասաց Հայրապետ Գալստյանը:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե օրերս Հովիկ Աբրահամյանն այցելեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն եւ տնօրեն Հայրապետ Գալստյանին պարգեւատրեց վարչապետի հուշամեդալով: Երեկ էլ վերջինին մեդալ է տվել կաթողիկոսը: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ վրդովված են այս մեդալներից: Կենտրոնն իրականում անմխիթար վիճակում է, եւ Հայրո Միխայլովիչը հպարտանալու ոչինչ չունի: Կառավարության մեր աղբյուրներն ասացին, որ սրանք ավելի շատ հրաժեշտի ժեստեր են, քանզի չի բացառվում, որ առաջիկայում կենտրոնի տնօրենը կենսաթոշակի գնա: Այժմ քննարկում են հարմար թեկնածուի հարցը»։