Իրաքի հյուսիսային Նայնավա նահանգի Համիդաթ քաղաքում՝ Մոսուլից ոչ հեռու, մոտ 500 մարդու զանգվածային գերեզման է գտնվել: Տասից ավելի մարդու միասնական գերեզման է գտնվել նաեւ Մոսուլից արեւմուտք ընկած տարածքում:
Զոհերը կարող էին լինել Մոսուլի «Բադուշ» բանտի կալանավորները, որոնց մահապատժի էին ենթարկել «Իսլամական պետության» գրոհայինները, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:
Իրաքում հունիսի սկզբից ակտիվացել է «Իսլամական պետություն» խմբավորումը, որի գրոհայիններն առաջնորդել էին Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների վրա հարձակումները: Հունիսի վերջին ԻՊ-ը հայտարարել էր «իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին՝ Իրաքի եւ Սիրիայի իրեն ենթակա տարածքներում:





























