ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ է արել չքաղաքականացնել գերիների հարցը: Ի պատասխան ԱՊԱ-ի՝ «15-ամյա ադրբեջանցուն գերեվարելու» մասին հարցին՝ Կասպրշիկը նշել է, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում սահմանը ոչ կանխամտածված հատելու դեպքեր եւ շփման գծին մոտ բնակվող եւ աշխատող անձանց ձերբակալություններ:
Անջեյ Կասպրշիկը նշել է, որ սատարում է Կարմիր խաչի՝ պատանդների հետ անհետաձգելի կապ հաստատելու եւ նրանց վերադարձնելու ջանքերը: Ըստ նրա՝ ինքը դրա կարեւորությունն ընդգծել է նաեւ համապատասխան կառույցների հետ հանդիպմանը: Դիվանագետը հավելել է, որ սա հումանիտար հարց է եւ չպետք է քաղաքականացվի:
Հիշեցնենք, ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը սեպտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել, որում Ադրբեջանի քաղաքացի, 1999թ. ծնված անչափահաս Մուզաֆարզադե Ջավիդ Սամիրօղլուին հայրենիք վերադարձնելու պատրաստակամություն էր հայտնել:





























