Իրանական արմատներով բրիտանացի կնոջը ազատազրկել են երկու ամսով՝ վոլեյբոլի խաղը դիտելու համար, հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով «Independent»-ը:

25-ամյա Գոնչեհ Գավամին կալանավորվել է հունիսի 20-ին մի խումբ աղջիկների հետ մարզադաշտ գնալու փորձի ժամանակ, որտեղ խաղում էին Իրանի եւ Իտալիայի հավաքականները:

Գավամիի եղբայրը՝ 28-ամյա Իման Գավամին, պատմել է, որ նրան քաղբանտարկյալների ու լրագրողների մենախուց են տարել:
Գոնչեհ Գավամին հանդես է գալիս կանանցկողմից տղամարդկանց մասնակցությամբ սպորտաձեւերը դիտելու արգելքի դեմ:

Այդ արգելքը Իրանում մտցվել է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո: