D խումբ, 2-րդ տուր
19 հունիսի, Ռուստենբերգ, Ռոյալ Բաֆոկեն ստադիոն
Մրցավար` Ռոբերտո Ռոզետի (Իտալիա)
Հոլման, 11 (0:1), Գյան, 25 (1:1, 11մ)
- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը
Գանայի եւ Ավստրալիայի հավաքականների հանդիպումը սկսվեց ավստրալացիների բուռն գրոհներով: Առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո կորցնելու բան ավստրալացիներն այլեւս չունեին եւ անիմաստ կլիներ խաղալ պաշտպանութունից: Այդ մարտավարությունն արդյունք տվեց արդեն 11-րդ րոպեին: Բրեշիանոյի հարվածից հետո Գանայի հավաքականի դարպասապահ Քինգսթոնը չկարողացավ ֆիքսել գնդակը եւ առաջինը գնդակին հասած Հոլմանը բացեց հաշիվը` 1:0:
24-րդ րոպեին Ավստրալիայի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով: Այս առաջնությունում հերթական անգամ վճռորոշ դարձավ դաշտից հեռացման գործոնը: Քյուելը դարպասի գծի վրա ձեռքով հետ մղեց գնդակը, հեռացվեց, իսկ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Գանայի հավաքականի առաջատար Ասամոա Գյանը` հավասարեցնելով հաշիվը:
D խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Գանա 2 1 1 0 2-1 4
Գերմանիա 2 1 0 1 4-1 3
Սերբիա 2 1 0 1 1-1 3
Ավստրալիա 2 0 1 1 1-5 1



























