Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման աշխատանքներն այս պահին շարունակվում են, իսկ արձանի բացումը կլինի հաջորդ տարի աշնանը: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:

«Առաջիկայում 3 արձան է տեղադրվելու. նախ բացվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը, որից հետո արդեն Նժդեհինը, որն ամենայն հավանականությամբ կլինի 2015թ.-ի աշնանը. այս պահին պատվանդանն ենք կառուցում: Այնուհետեւ արդեն կարող ենք խոսել Անաստաս Միկոյանի արձանի մասին: Ամեն դեպքում 3 արձանների դեպքում էլ խնդիրներ չկան, մնում է դրանց քանդակելը»,- ասաց գլխավոր ճարտարապետը:

Նշենք, որ Գարեգին Նժդեհի արձանը տեղադրվելու է Կառավարության 3-րդ շենքի հարակից այգում՝ դեմքով դեպի Հանրապետության փողոցը: Խորհրդային հակասական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվելու է Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում: Վերջինիս տեղադրմանը, սակայն, շատերն են դեմ. շատ հասարակական գործիչներ եւ մասնագետներ համոզված են, որ պետք չէ հակահայ գորչի արձանը տեղադրել Երեւանի կենտրոնում: