Երկու թիմերն էլ այսօր, երկրորդ տուրում սխալվելու իրավունք չունեն: Երկու թիմերն էլ առաջին խաղում պարտություն կրելուց հետո հայտնվել են ծանր իրավիճակում: Դանիան 0:2 հաշվով պարտվեց Հոլանդիային, իսկ Կամերունը մեկ գնդակ ընդունեց Ճապոնիայի հավաքականից:

23:30-ին մեկնարկող Կամերուն – Դանիա խաղում նույնիսկ ոչ ոքին աֆրիկացիների համար կնշանակի հրաժեշտ աշխարհի առաջնությանը: Երրորդ տուրում կամերունցիները պետք է մրցեն Հոլանդիայի հետ, իսկ Դանիան` Ճապոնիայի:  

Աշխարհի առաջնություններում դանիացիները դեռ երբեք չեն պարտվել աֆրիկյան թիմերին. ոչ ոքի են խաղացել Սենեգալի ու ՀԱՀ-ի հետ և հաղթել են Նիգերիային:

Բուքմեքերների կանխատեսումը. Կամերունի հաղթանակ` 2.80, ոչ ոքի` 3.15, Դանիայի հաղթանակ` 2.45:

E խումբ           Խ         Հ          Ո         Պ         Գ         Մ

Հոլանդիա        2          2          0          0          3-0      6

Ճապոնիա        2          1          0          1          1-1      3

Կամերուն        1          0          0          1          0-1      0

Դանիա            1          0          0          1          0-2      0