Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրը: Տեղի ունեցավ երկու հանդիպում:
Երկրի փոխչեմպիոն Միկան Կապանում ոչ ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Գանձասարի հետ:
Ուլիսը Հրազդան ստադիոնում 3:1 հաշվով առավելության հասավ Կիլիկիայի նկատմամբ:
Տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա վաղը: Կմրցեն 26-ական միավոր վաստակած Փյունիկն ու Բանանցը: Շիրակը կընդունի Իմպուլսին:
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Հ Ո Պ Գ Մ
Բանանց 11 8 2 1 26-11 26
Փյունիկ 11 8 2 1 28-8 26
Ուլիս 12 8 2 2 19-7 26
Միկա 12 6 3 3 20-11 21
Իմպուլս 11 3 1 7 8-19 10
Գանձասար 12 3 1 8 9-20 10
Կիլիկիա 12 3 1 8 12-26 10
Շիրակ 11 1 0 10 9-29 3



























