Բաքվում երկու հոգեկան հիվանդներ փորձել են օդանավակայան ներթափանցել:

APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր՝ վաղ առավոտյան, Ադրբեջանի երկու շրջանների բնակիչներ փորձել են մտնել Բաքվի օդանավակայանի թռիչքուղի՝ ցատկելով էլեկտրոնային արգելափակոցը:

Հետաքննության արդյունքում բացահայտվել է, որ երկուսն էլ փախել են հոգեբուժարանից: Հոգեկան հիվանդներին հանձնել են իրավապահ մարմիններին: