Ֆրանսիայի հավաքականի հայտնի հարձակվող Նիկոլա Անելան հեռացվել է հավաքականի կազմից։ Սկանդալի պատճառ է դարձել Մեքսիկայի հետ խաղի ընդմիջման ժամանակ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկի քննադատությունը Անելկայի հասցեին: Ի պատասխան քննադատության հետեւել է Ֆրանսիայի հավաքականի վետերանը հայհոյանքն ուղղված մարզիչ Դոմենեկին:
Մարզիչը պատժել է Անելկային՝ փոխարինելով նրան Ժինյակով: Արդյունքում Մեքսիկայի հետ հանդիպումը Ֆրանսիայի թիմը խայտառակ խաղով տանուլ տվեց:
Ֆրանսիական մամուլը նշեւոմ է, թե Անելկային առաջարկել են ներողություն խնդրել Դոմենեկից, սակայն Անելկան մնացել է անհողդողդ:
Այսօր հայտնի է դարձել, որ Անելկային հեռացրել են թիմից:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Դոմենեկի հասցեին Անելկայի արած անպատկառ արտահայտություններն անընդունելի են։ Ըստ ֆեդերացիայի՝ ֆուտբոլիստները պետք է գիտակցեն, որ օրինակ են ծառայում երիտասարդության համար եւ պետք է դրսեւորեն զսպվածություն ու արժանապատվություն:



























