Е խումբ, 2-րդ տուր

19 հունիսի, Լոֆտուս Վերսֆելդ ստադիոն

Մրցավար` Խորխե Լարիոնդա (Ուրուգվայ)

Էտո’Օ, 10 (1:0), Բենդտներ, 33 (1:1), Ռոմեդալ, 61 (1:2)

Կամերունի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Դանիայի հետ խաղում պարտություն կրեց` 1:2 հաշվով: Կամերունցիները երկրորդ անգամ պարտվեցին եւ զրկվեցին փլեյ-օֆ դուրս գալու հնարավորությունից:
Հանդիպման հաշիվը բացեցին Կամերունի ֆուտբոլիստները. 10-րդ րոպեին ձախողվեց Դանիայի հավաքականի պաշտպանությունը. Էտո’Օն խփեց իր առաջին գնդակն աշխարհի առաջնությունում:
Հավասարեցնել հաշիվը դանիացիներին հաջողվեց 33-րդ րոպեին: Դասական եռաքայլ կոմբինացիան դիպուկ հարվածով եզրափակեց Բենդտները:
Երկրորդ խաղակեսում դանիացիներն առաջ անցան: 61-րդ րոպեին Ռոմեդալը տուգանայինի աջ եզրում ազատվեց Մակունից, տեղաշարժվեց կենտրոն եւ գերազանց հարվածով գրավեց դարպասը:

 

 E խումբ Խ
Հ
Ո
Պ
Գ Մ
Հոլանդիա 2
 2 0  0  3-0  6
Ճապոնիա            
2
 1 0  1  1-4  3
Դանիա                
2
 1 0
 1  2-3  3
Կամերուն             
2  0 0  2  1-3  0