Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեն կքննարկի «Այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին» դաշնային օրենքում փոփոխությունները, ըստ որոնց` ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիները կարող են  սեփական կամքով այլընտրանքային քաղաքացիական ծառայություն անցնել, գրում է  «Իզվեստիա» թերթը:

Թերթը հիշեցնում է, որ ներկայումս օրենքն այլընտանքային ծառայության իրավունք է տալիս այն քաղաքացիներին, որոնց համոզմունքները կամ դավանանքը հակասում են զինվորական ծառայությանը։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Իգոր Զոտովը հայտարարել է, որ օրենսդրական նման փոփոխությունները կթեթեւացնեն նույնասեռականների կյանքը:

«Բացահայտ կոնֆլիկտներ չծագելու, նորակոչիկների բանկային դաստիարակությանը չխանգարելու եւ նրանց հանդուրժողականությունը գայթակղության չենթարկելու, բանակում ոտնձգությունների վերաբերյալ նրանց մայրերի բողոքներից խուսափելու համար ճիշտ կլինի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին պաշտոնապես թույլատրել այլընտրանքային ծառայություն անցնել, որը կհամապատասխանի նրանց խառնվածքին», — կարծում է Զոտովը:

Ըստ նրա` օրինագծի պատրաստման եւ  օրենքում փոփոխություններ կատարելու հարցը կքննարկվի այս ամիս` պաշտպանության կոմիտեի առաջիկա նիստում: