Ամաչկոտ մարդիկ եւ ինտրովերտները ավելի շատ ժամանակ են անցկացնում Facebook-ում: Նման եզրահանգման են եկել Ալաբամայի համալսարանի գիտնականները: Սակայն նրանք գործնականում իրենց ընկերների եւ ծանոթների հետ տեղեկատվությամբ չեն կիսվում, հաղորդում է The Times of India-ն:
Էքստրավերտները հաճույք են ստանում սոցիալական ցանցերի առավելություններից՝ լուսանկարների ու տեսանյութերի ներբեռնման, ինչպես նաեւ կարգավիճակների հաճախակի թարմացումների օգնությամբ կապի մեջ մնալով ընկերների եւ ընտանիքի հետ: Ուստի մարդիկ, ովքեր իրական կյանքում շփման պակասությունից չեն տառապում, Facebook-ն օգտագործում են՝ ըստ նշանակության, փոխանցում է MedDaily.ru-ն:
Եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ սոցցանցերում էքստրավերտները ավելի հազվադեպ են վերահսկում իրենց զուգընկերներին եւ կիսվում անձնական կյանքի մանրամասներով: Միեւնույն ժամանակ նման վարքագիծը բնորոշ է ինտրովերտներին եւ նեւրոտիկ վիճակում գտնվող մարդկանց:




























