Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները երկրի տարբեր մասերում հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում «գողական աշխարհի» անդամության համար 10 մարդ է ձերբակալել, հաղորդում է «Վրաստանի նորությունները»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Վերոնշյալ անձանց, որոնցից 6-ը տարբեր հանցագործությունների համար դատապարտված են եղել, ձերբակալման օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներն անցկացվել են Վրաստանի միաժամանակ տարբեր քաղաքներում՝ Փոթիում, Ցալենջիխում, Զուգդիդիում, Սենակիում, ինչպես նաեւ մայրաքաղաք Թբիլիսիում:
Քննության տվյալներով՝ ձերբակալվածները «ճանաչում են գողական աշխարհը»:
Քննությունը նաեւ հաստատել է, որ ձերբակալվածները եղել են երկրի սահմաններից դուրս ապրող օրենքով գողերի ազդեցության տակ:
«Նրանք կոնկրետ առաջադրանքներ են ստացել եւ իրականացրել այնպիսի անձանցից, ովքեր գտնվում են գողական աշխարհի հիերարխիայի վերին աստիճաններում», - նշվում է հաղորդագրության մեջ:





























