G խումբ, 2-րդ տուր

20 հունիսի, Յոհաննեսբուրգ, Սոքեր Սիթի ստադիոն

Մրցավար` Ստեֆան Լանուա (Ֆրանսիա)

Լուիս Ֆաբիոան, 25, 50 (1:0, 2:0), Էլանո, 62 (3:0), Դրոգբա, 79 (3:1)

G խմբի երկրորդ տուրի հանդիպումը պարզվեց այնքան էլ ինտրիգային չէ: Բրազիլացիները ամբողջովին գերազանցեցին մրցակցին եւ հաղթեցին երկու գնդակի առավելությամբ:

Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Ֆաբիանոն, որը 25-րդ րոպեին փայլուն եզրափակեց Ռոբինյո- Ֆաբիանո – Կակա կոմբինացիան:

Երկրորդ խաղակեսի սկզբում Ֆաբիանոն անցավ երեք պաշտպաններին, այդ ընթացքում երկու անգամ ձեռքով խաղաց, բայց մրցավարը չֆիքսեց, իսկ բրազիլացի ռմբարկուն դիպուկ խոցեց Բարիի դարպասը:

12 րոպե անց էլանոն եզրափակեց Կակայի փոխանցումը` գրավելով դատարկ դարպասը:

Աֆրիկացիները հասցրեցին միայն կրճատել հաշվի տարբերությունը: Դրոգբան մոտ 11 մետրից գնդակն ուղղեց դարպասը:

87-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Կական, բայց կոտդիվուարցիները թվային առավելությամբ եւս չկարողացան հավասարեցնել հաշիվը:

 

G խումբ                     Խ         Հ          Ո         Պ         Գ         Մ

Բրազիլիա                  2          2          0          0          5-2      6

Պորտուգալիա            1          0          1          0          0-0      1

ԿԺԴՀ                         1          0          0          1          1-2      0

Կոտ-դ'Իվուար            2          0          1          1          1-3      1