Քալիֆորնիան իր համար կարեւոր սահմանագիծ է հատել ՝ ԱՄՆ-ի արեւային նահանգում ավելի քան 100 հազար էլեկտամեքենա է վաճառվել: Տարածաշրջանը պայքարում է տրանսպորտի էկոլոգիական մաքրության համար, իսկ Քալիֆորնիայի նահանգապես Ջերրի Բրաունն արդեն համաձայնեցրել է գործողությունների ծրագիրը, ըստ որի՝ 11 տարի անց նահանգը կդառնա ածխաթթու գազի զրոյական արտանետումների գոտի:

Հաշվարկն ներառել 2010թ. դեկտեմբրից մինչեւ 2014թ. օգոստոս վաճառված էլեկտրամեքենաները՝ այդ ժամանակահատվածում Քալիֆորնիայի տարածքում մոտ 102 400 էլեկտրամեքենա է վաճառվել:

Ընդ որում, Քալիֆորնիայում մոտ 13 մլն ավտոմեքենա է վաճառվել, եւ էլեկտրաավտոմեքենաներին բաժին է ընկնում դրանց 1%-ը: Քալիֆորնիանում է վաճառվում Ամերիկայի էլեկտրամեքենաների մոտ 40%-ը:

Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի ծրագրով՝ 2015թ. Քալիֆորնիայի փողոցներում մոտ 1,5 մլն էկոլոգիական ավտոմեքենա կերթեւեկի: Նախկինում էլեկտրամեքենաների գնման զեղչ ստանում են միայն ապահովված բնակիչները, ընդհանուր առմամբ, նրանց մոտ 149 մլն դոլար է առանձնացվում ավտոմեքենայի գնման համար: Այժմ աջակցություն կստանան նաեւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները՝ նրանց մոտ  7 հազար դոլար կտրամադրվի: