Ադրբեջանում կալանավորվել է ուկրաինացի հաքերների խումբը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ազգային անվտանգության նախարարության մամուլի ծառայությանը, ինտերնետի միջազգային ցանցի միացումն ապահովող հատուկ տեխնիկական սարքավորումները մաքսանենգ ճանապարհով երկիր ներմուծելու հակաօրինական գործողություններ իրականացնելու կասկածանքով կալանավորվել Ուկրաինայի քաղաքացի Յանչիցկի Օլեքսանդր Օլեքսանդրովիչը: Վերջինիս փաստացի բնակության վայրը Բաքվի հարակից Հարաչուղուր գյուղն է: Ազգային անվտանգության նախարարության գլխավոր քննչական վարչությունը փաստի առթիվ հարուցել է  քրեական գործ:

Հաստատվել է, որ Յանչիցկին եւ այլ անձինք, շահույթ ստանալու նպատակով, հանցավոր կապերի մեջ են մտել այլ անձանց հետ,  Քուրթաիսիյից գնել «Asus» ապրանքանիշի 60 RT16 տեսակի մարշրուտիզատորներ, այնուհետեւ Թբիլիսի-Բաքու երթուղու ուղեւորատար ավտոբուսով մաքսանենգ ճանապարհով դրանք Ադրբեջան բերել՝ շրջանցելով մաքսային վերահսկողությունը:

Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը: