Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 20-ին Վանում մասնակցել է PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալների կողմից սպանված 11 թուրք զինվորականի համար կազմակերպված սգո միջոցառմանը, այնուհետ այցելել է այն զորամասը, որի վրա հարձակում էին կազմակերպել քուրդ զինյալները:
Վան այցելության ժամանակ Թուրքիայի վարչապետին ուղեկցել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, փոխվարչապետն ու այլ պաշտոնյաներ:
Այն տարածքները, որտեղ այցելում էր Թուրքիայի վարչապետը, օդից վերահսկում էին միանգամից մի քանի ռազմական «Կոբրա» ուղղաթիռներ։
Նշենք, որ հունիսի 19-ի լույս 20-ի առավոտը Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանի զորամասերից մեկի վրա PKK-ի զինյալները 3 կետից համաժամանակյա հարձակման են անցել։ Արյունալի բախումը տեւել է 5 ժամ, որի ընթացքում զոհվել է 11 թուրք զինվորական եւ վիրավորվել՝ 16-ը։



























