Հարավային Օսիայի իշխանությունները վրացական կողմին են հանձնել Վրաստանի քաղաքացու, որը հետախուզվում էր այդ երկրի իրավապահների կողմից՝ սեպտեմբերի 2-ին Թբիլիսիում դիտավորյալ սպանություն կատարելու մեղադրանքով:

Սպանության մեջ մեղադրվող Գեորգի Օ.-ն սեպտեմբերի 5-ին ձերբակալվել է Հարավային Օսիայի տարածքում՝ սահմանն ապօրինի հատելու համար: Սեպտեմբերի 12-ին ձերբակալվածը փոխանցվել է Վրաստանի իրավապահ մարմիններին:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, ձերբակալվածը մեղադրվում է նրանում, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան Թբիլիսիի Աբաշիձեի փողոցում հրազենային վնասվածք է հասցրել Լաշա Մախարաձեին ու դիմել փախուստի: Տուժածը մահացել է հիվանդանոցում:

«Օսինֆորմ» գործակալության տեղեկատվությամբ, որը վկայակոչելում Հարավային Օսիայի ԿԳԲ-ի մամուլի ծառայությունը, քննության ընթացքում պարզվել է, որ ապօրինի սահմանը հատած Վրաստանի քաղաքացին հետախուզվում է Վրաստանի ոստիկանության կողմից՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով: