Այսօր` հունիսի 21-ին, 19:00-ին երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն H խմբի առաջատարներ Չիլիի եւ Շվեյցարիայի հավաքականները: Սպասվում է համառ դիմակայություն, քանի որ այս թիմերը երկրորդ տեղի գլխավոր հավակնորդներն են, եթե, իհարկե, իսպանացիները կարողանան վերադարձնել կորցրած դիրքերը:
Շվեյցարիայի հավաքականը՝ Օտմար Հիցֆելդի գլխավորությամբ, մատուցեց առաջին տուրի գլխավոր սենսացիան` 1:0 հաշվով առավելության հասնելով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի նկատմամբ: Չիլիացիները ցուցադրեցին գեղեցիկ հարձակողական ֆուտբոլ եւ նույնպես նվազագույն հաշվով հաղթեցին Հոնդուրասին:
Ամենայն հավանականությամբ` Չիլի – Շվեյցարիա խաղի հաղթողը կապահովի տեղը 1/8-րդ եզրափակիչում: Հաշվի առնելով, որ երրորդ տուրում Չիլին մրցելու է Իսպանիայի, իսկ Շվեյցարիան Հոնդուրասի հետ, այսօր հարավամերիկացիներին անհրաժեշտ է միայն հաղթանակ: Հիցֆելդին կբավարարի նաեւ ոչ ոքին:
Բուքմեյքերների կանխատեսումը. Չիլիի հաղթանակ` 2,2, ոչ ոքի` 3,1, Շվեյցարիայի հաղթանակ` 3,3:
| H խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Չիլի |
1 |
1 | 0 |
0 | 1-0 | 3 |
| Շվեյցարիա | 1 | 1 |
0 |
0 | 1-0 | 3 |
| Հոնդուրաս | 1 | 0 | 0 |
0 | 0-1 | 0 |
| Իսպանիա | 1 |
0 | 0 |
1 | 0-1 | 0 |



























