Ներկայումս Մայամիում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացու 46 տարի առաջ գողացված Jaguar-ը կվերադարձնեն, հայտնում է BBC-ն:

1968թ. Այվան Շնայդերը, որն այժմ 82 տարեկան է, իր սպորտային  Jaguar E-type մակնիշի կաբրիոլետը վերջին անգամ տեսել էր Նյու Յորքի իր տան դիմաց, որտեղից այն առեւանգել էին հանցագործները:

Ավտոմեքենայի հետագա ճակատագիրն անհայտ էր մնացել, սակայն այս տարվա հունիսին հին Jaguar-ը պատահաբար ճանաչվել էր վինտաժային ավտոմեքենաների  խմբաքանակի ստուգման ժամանակ, որոնք տարվել էին Հոլանդիա, փոխանցում է Gazeta.ru-ն:

Մեքենան կվերադարձվի ԱՄՆ եւ կփոխանցվի օրինական տիրոջը: