ԱՄՆ-ում «Ice Bucket Challenge»-ի շրջանակներում սառցե ջուր լցնելուց հետո հրշեջը զոհվել է, հաղորդում է «CBS News»-ը:

41-ամյա հրշեջ Թոնի Գրիդերը Քենթուքի նահանգից մարմնի 55 տոկոսի այրվածք է ստացել «Ice Bucket Challenge» բարեգործական ակցիային մասնակցելու ընթացքում հոսանքահարվելուց հետո: Հրշեջները պետք է սառցե ջուրը լցնեին համալսարանական նվագախմբի մասնակիցների վրա, սակայն հոսանքահարվել է, երբ մոտեցել է էլեկտրահաղորդալարերին: Գրիդերն ու եւս երկու հրշեջ այրվածքներ են ստացել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Երեքին էլ տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ երկու հրշեջի դուրս են գրել, իսկ Թոնի Գրիդերը վախճանվել է հիվանդանոցում: