Այսօր մեկնարկում է աշխարհի առաջնության խմբային փուլի վճռական փուլը: Մրցակարգով երրորդ տուրի հանդիպումները խմբում պետք է սկսվեն նույն ժամին` 19:00-ին եւ 23:30-ին:

Այսօր հայտնի կդառնան A եւ B խմբերում 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր նվաճած թիմերը:

A խմբում ուշադրության կենտրոնում կլինի Ուրուգվայ-Մեքսիկա հանդիպումը: Երկու տուրերից հետո ստեղծված իրավիճակում ոչ ոքին երկու թիմերին էլ դուրս կբերի փլեյ-օֆֆ` Ֆրանսիային ու ՀԱՀ-ին հանելով պայքարից:

Թեեւ, եթե Ուրուգվայը պատրաստ է բավարարվել ոչ ոքիով, ապա մեքսիկացիները մտածելու բան ունեն: Գնդակների ավելի վատ տարբերության պատճառով Մեքսիկան կմնա երկրորդ տեղում եւ 1/8-րդ եզրափակիչում ստիպված կլինի հանդիպել В խմբի հաղթողի հետ: Գրեթե  կասկած չկա, որ այդ թիմը կլինի հզորագույն Արգենտինան: Իսկ Ուրուգվային բաժին կհասնի կամ Հարավային Կորեան կամ Նիգերիան կամ էլ Հունաստանը: Ամեն դեպքում Ուրուգվայը կհամարվի ֆավորիտ: 

Բուքմեյքերների կանխատեսումը. Մեքսիկայի հաղթանակ` 3.70, ոչ ոքի` 1.72, Ուրուգվայի հաղթանակ` 4.40:

A խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Ուրուգվայ 2 1
1
0 3-0 4
Մեքսիկա 2 1
1
1
3-1 4
Ֆրանսիա 2
0 1
1
0-2 1
ՀԱՀ 
2
0 1
1 1-4 1