Հնագետները Ղազախստանի տարածքում 50-ից ավելի գեոգլիֆներ են հայտնաբերել՝   պատկերներ, որոնք արված են երկրի մակերեսին՝ երկրաչափական եւ ձեւավոր նախշերով, փոխանցում է  Chinatopix-ը:

Նրանք պատկերները հայտնաբերել են Google Earth ծառայության օգնությամբ: Այժմ էլ կմեկնեն դաշտային հետազոտությունների:

Ղազախստանի գիտնականներին եւ նրանց  լիտվացի գործընկերներին հաջողվել է պեղումների վայրում մի քանի հետաքրքիր գտածո հայտնաբերել, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ուշագրավ է, որ գեոգլիֆներից մեկը սվաստիկա է հիշեցնում: Ըստ ուսումնասիրողների՝ այդ նախշերի օգնությամբ Ղազախստանի տարածքում ապրող ցեղերը նշել են իրենց հողերը՝ հաստատելով դրանց նկատմամբ իրենց իրավունքը: