ԱՄԷ-ի քաղաքացուն պետությանը զրպարտելու մեջ են մեղադրել Twitter սոցցանցում  հրապարակման համար, գրում է The National-ը:

Մեղադրյալը «Մահմեդական եղբայրների» ԱՄԷ-ի ճյուղի գործով բանտարկվածներից մեկի որդին է: Նա դատարանում հայտնել է, որ իր հաղորդագրություններով ցանկանում էր զորակցել տասը տարով դատապարտված հորը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Համաձայն մեղադրանքի՝ կասկածյալը Twitter-ով կառավարության դեմ պայքարի կոչեր է արել եւ կեղծ տեղեկություն տարածել պետանվտանգության մարմինների կողմից մարդկանց առեւանգման եւ խոշտանգումների վերաբերյալ:

 Նրան նաեւ արգելված կազմակերպությանը պատկանելու եւ արտասահմանյան երկրներին երկրի համբավն արատավորող տեղեկություն հայտնելու մեղադրանք են ներկայացրել: