Հնդկաստանի արեւելյան եւ հյուսիսարեւելյան Ասամ եւ Մեղալայա նահանգներում տեղատարափ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների զոհ է դարձել 40-ից ավելի մարդ, հայտնում է NDTV հեռուստաալիքը:

Աղետի գոտում է հայտնվել հարյուրից ավելի մարդ: Փրկարարական գործողություններին մասնակցում են  երկրի ՌՕՈՒ-ի ուղղաթիռները, որոնք հումանիտար օգնություն են հասցնում եւ բնակիչներին տեղափոխում անվտանգ շրջաններ: 

Հյուսիսային Ջամու եւ Քաշմիր նահանգներում, որտեղ սեպտեմբերի սկզբին ջրհեղեղները խլել էին 200 մարդու կյանք, նույնպես շարունակվում են փրկարարական աշխատանքները: Այնտեղ ջրի մակարդակը սկսել է նվազել: 

Հուլիսից մինչեւ սեպտեմբեր Հնդկաստանի տարածքի մեծ մասում անձրեւների  տարեշրջանն է, որոնք ամեն տարի դառնում են ջրհեղեղների եւ սողանքների պատճառ:  2013 թ. հյուսիսային Ութարաքհանդ նահանգի ջրհեղեղը խլել էր շուրջ 5 հազար մարդու կյանք: