Air France-ի օդաչուները մինչեւ սեպտեմբերի վերջ կշարունակեն գործադուլը, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ավիաընկերության պաշտոնական կայքին:
Ավիաընկերության օդաչուները, չնայած Transavia դուստր ձեռնարկության նախագծի իրացումը ժամանակավորապես դադարեցնելու ղեկավարության առաջարկությանը, մտադիր չեն դադարեցնել բողոքի ակցիան:
Աղբյուրի համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Air France-ը նախատեսված թռիչքների 38%-ից 45%-ն է իրականացնում: Այսպիսով, նախնական տվյլաներով` բողոքի ամեն օրվա համար Air France-ը մինչեւ 51 մլրդ եվրո է կորցնում:
Air France-ի օդաչուների գործադադարը սկսվել է սեպտեմբերի կեսերին: Օդաչուները համաձայն չեն ծախսերը կրճատելու ղեկավարության ծրագրին, որի շրջանակներում ավիափոխադրողը փոքր եւ միջին հեռավորությունների չվերթների մեծ մասը փոխանցել է իր դուստր ձեռնարկությանը` Transavia-ին: Այն ծրագրում են դարձնել եվրոպական շուկայի առաջատարը: Օդաչուներին առաջարկում են աշխատանքի անցնել մասնաճյուղում, սակայն այնտեղ ժամավճարի մակարդակը զգալիորեն ցածր է, քան Air France-ում: Օդաչուները գլխամասային եւ դուստր ընկերության աշխատակիցների համար հավասար պայմաններ են պահանջում:




























