Նյու Յորքում ավարտվել էՄԱԿ-ի կլիմայական հարցերով գագաթաժողովը, որին մասնակցում էին 120 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Զարգացող երկրները բազմամիլիոնանոց օգնություն կստանան կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար: Ըստ գագաթաժողովի մասնակիցների` այդպիսի օգնությունը զգալիորեն կավելացնի այդ թեմայով գլոբալ համաձայնագրեր կնքելու հնարավորությունը:
Euronews-ը հայտնում է, որ քաղաքական գործիչները հանդիսավոր խոստացել են լուրջ մոտենալ խնդրի լուծմանը եւ 2015 թ. Փարիզում նոր գլոբալ համաձայնագիր ստորագրել` կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. «Մենք առաջին սերունդն ենք, որը զգում է կլիմայի փոփոխության ազդեցությունը, որը կարող է ինչ-որ բան անել: Այդ պատճառով էլ այսօր ես` որպես աշխարհի խոշորագույն տնտեսության եւ աշխարհում ջերմոցային գազերի արտանետումների ծավալով երկրորդ երկրի ղեկավար, հայտարարում եմ, որ անհրաժեշտ է սկսել պայքարել դրա դեմ»:
Գագաթաժողովի մասնակիցները պայմանավորվել են մեծացնել նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը, ընդլայնել էլեկտրամոբիլների օգտագործումը եւ հակազդել արեւադարձային անտառների ոչնչացմանը:




























