35-49 տարեկան կանայք առավել քիչ են իրենց դուրս գալիս հայելու առջեւ: Այս փաստը բացահայտվել է Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդյունքում: Առավել ինքնավստահ են դեռահասները, 20-ից բարձր աղջիկները եւ 50-ն անց կանայք, հաղորդում է The Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի ձեռնարկատիրության, իննովացիաների եւ կանանց իրավահավասարության հացերով նախարար Ջո Սուինսոնի կարծիքով՝ այդ ֆենոմենը կարելի է բացատրել պլաստիկե վիրահատություններով: Դրանով նրանք անհնար ստանդարտներ են սահմանում այդ հասակի կանանց համար:
Սուինսոնի խոսքով՝ իր դերն է խաղում նաեւ այն, որ աստղերի լուսանկարները ֆոտոշոփով լավ մշակում են, հաղորդում է Mignews.com-ը:
Հարցումը ցույց է տվել, որ միջին տարիքի բրիտանուհիների միայն 57 տոկոսն է գոհ իր արտաքինից:
Միաժամանակ, 50-64 տարեկան կանանց շրջանում այդ ցուցանիշը հասնում է 71 տոկոսի, 18-24 տարեկանների շրջանում՝ 63 տոկոսի: 65-ից հետո բավականությամբ հայելուն նայում է կանանց 64 տոկոսը:
Նախարարի կարծիքով՝ խնդիրն այն է, որ հեռուստատեսությունում միջին տարիքի կանայք քիչ են, որոնք կարող են օրինակ ծառայել:




























