Դուբայում մաքսային ծառայության աշխատակիցները Հարավային Ամերիկայից ստացված բանանի բեռան մեջ 171 կգ կոկաին են հայտնաբերել, հայտնում է WAM գործակալությունը: Թմրանյութերի արժեքը գնահատվում է ավելի քան 50 մլն դոլար:
Թմրանյութերը թաքցրել էին բանանի 45 տոննանոց բեռում, որը Դուբայ էր հասել Լատինական Ամերիկայից՝ եվրոպական երկրներից մեկում կանգառ ունենալուց հետո, փոխանցում է Gazeta.ru-ն:




























