Պակիստանի արեւմտյան Բելուջստան նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Էպիկենտրոնը գտնվել է Խառան քաղաքից 150 կմ հարավ-արեւելք, օջախն ընկած է եղել 28,9 կմ խորությունում:
Այսօր ավելի վաղ նույն այդ նահանգում՝ Խառան քաղաքից 128 կմ հարավ-արեւելք, 5,5 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չէին ստացվել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բելուջստան նահանգը գտնվում է սեյսմիկ բարձր ակտիվության գոտում:




























